Общее·количество·просмотров·страницы

вторник, 5 ноября 2013 г.

Անփույթ թափթփված մազեր,
Թավ հոնքեր,պեպեններ մի խուրձ,
Ոռուցիկ,անգույն շուրթեր,
Ու վզի ոսկորներ շա՜տ...
Չեղած,չնչին հասակ,ու նույնքան էլ քաշ,
Սեւ հայացք,սեւ ժպիտ,սեւ կյանք,
Սեւ ներշնչանք ու գուցե սեւ հոգի,
Ո՞վ գիտի:
Թամարա՜ն է,ով մեռնել չգիտի:
Մի՜ սիրիր ինձ,ես վատն եմ,
Օրերով գամվում եմ համակարգչի դիմաց,
Թեյս մինչեւ վերջ չեմ խմում
Ու երբեմն էլ չեմ հավաքում անկողինս:
Ես մռայլ ու սեւ կերպար եմ,
Իմ մեջ լույսի նշույլ չկա,
Վատատես ու հիշաչար եմ ես,
Ու մարդկանց չեմ վստահում,
Գրում եմ անվերջ իմ մասին,
Եւ այս ամենի հետ միասին 
Դեռ շնչում եմ ես,
Մի՜ սիրիր ինձ...

Комментариев нет:

Отправить комментарий