Մենք մի փոքրիկ պարտեզ ունենք՝
Երեքնուկի սերմերով
Եւ հույս ունենք,որ պարտեզում
Երջանկություն ծիլ կտա:
Այն կլինի կարճ ցողունով,
Երեք թերթիկ կունենա,
Գույնը՝կանաչ,փոքրիկ անչափ,
Բայց մեծ արժեք կունենա:
Ամեն մեկին մի ցողունիկ,
Երեք թերթիկ՝վառ կանաչ,
Երեքնուկներ կբաժանենք,
Երջանկություն մենք կտանք:
Комментариев нет:
Отправить комментарий