Գրկի՜ր, մայրիկ, ես բազմոցից վախենում եմ,
Հարցեր չտաս`իմ վախը պատճառ չունի,
Ես բազմոցին նստելուց հրաժարվում եմ,
Հորս ասա,թող բազմոցը դուրս տանի:
Գրկի՜ր, մայրիկ ու ջահին էլ չնայես,
Ջահի լույսը մեզ այլևս պետք չի գա,
Խոստացիր, որ իմ ասղտղերը կպահես,
Թե չե նրանք ինձ այլևս լույս չեն տա:
Գրկի՜ր, մայրիկ ու ինձ դուրս բեր այս տնից,
Մեր այս տանը ստվերներ են թափառում,
Ներս են խուժում դռնից ու պատուհանից,
Ինձ այրում են ու մոխրից կենդանացնում:
Գրկի՜ր, մայրիկ..
Комментариев нет:
Отправить комментарий