Նա գրում է,որ տանն ինձ է սպասում,
Ու թեյնիկն էլ սուլում է արդեն:
Ոռնում է քամին և առաջ բրդում,
Իսկ տանիքներին սոված թռչուններ
Աղաղակում են,մեր ցավն են երգում:
Նա գրում է,որ ծարավի պես է կարոտն իր գունատ,
Իսկ ես չեմ շտապում,
Եվ այդ ժամանակ կիտրոնի թթու շերտերը բարակ
Խորտակվում են տաք օվկիանների մեջ:
Բայց թեյն էլ արդեն սառչում է կարծես,
Ու ես դեռ այնքա՜ն ճանապարհ ունեմ,
Այնքա՜ն թռչուններ դեռ պիտի թռչեն գլխիս վրայով,
Այնքա՜ն ձնաբուք ու ջրափոսեր դեռ կան առջևում,
Բայց ես չեմ շտապում...
Комментариев нет:
Отправить комментарий