Общее·количество·просмотров·страницы

пятница, 30 августа 2013 г.


 Կյանքում իմ տեղը գտնելու ջանքերն երբ հոդս ցնդեցին,եւ ստամոքսս սկսեց յոթ երգ երգել՝յոթն էլ հացի մասին,ես գրպանահատ դարձա.Ամեն ինչ էլ գողանում էի՝բացի մարդկային սրտից:
 Ես անտուն եմ եւ զզվելի.միգուցե այսպիսին չեմ եղել,որովհետեւ մի անգամ արեւածառիկ վաճաղող,ծերությունից թեքված եւ կորացած տատիկը,որից փորձեցի մի բուռ արեւածաղիկ թռցնել,թեւս մոր պես բռնեց ու ասաց.
-Գող չեն ծնվում,վերցրու մի բուռ ու գնա հանգիստ,դու դա չես գողացել...
 Ես գող չէի ծնվել եւ չէի նկատել,թե ինչպես դարձա,կամ էլ չէի ցանկանում նկատել,որ ինձնից չամաչեմ:
 Դեմքս մազակալել էր ու բավականին մեծ էի երեւում՝չնայած երիտասարդ եմ դեռ,իսկ գրպանահատի համար տարիքը կապ չունի,քանի որ սնվելու ցանկություն ամեն տարիքում էլ կա:
 Ես քնում եմ ամեն տեղ.դուք բնակարաններ ունեք,իսկ իմ տունը մի ամբողջ քաղաք է:
 Սովորական մարդիկ վախենում են գիշերով հայտնվել տանիքին,կամրջի տակ,գերեզմանոցում,որովհետեւ միշտ այնտեղ են ամենազզվելիներն ու ամենավտանգավոր մարդիկ:
 Ես չեմ վախենում,քանզի ամենազզվելին եւ ամենավտանգավորը ես եմ...

                                                                           

Комментариев нет:

Отправить комментарий