Общее·количество·просмотров·страницы

среда, 4 сентября 2013 г.


« Թ»  տառով Թամարան

Թամարան երբեք չի հայհոյում,
Թեյ է խմում ու երգում,
Թիթեռներ բռնել չի ցանկանում,
Թղթեր է պատռում,կտրատում:
Թաքուն արցունքի դույլեր է լցնում,
Թունելում մենակ վազում,
Թթու կիտրոնի,նարնջի անունը
Թամարան լսել չի ուզում:
Թքել չի սիրում՝ոչ-ոքի վրա,
Թեեւ շատերն են արժանի,
Թեւեր է տալիս ամեն էակի՝
Թեկուզ փղի,խրտվիլակի:
Թեւանցուկ արած քայլում է մենակ՝
Թուլացած ցավից գլխի,
Թավալ է գալիս քարերի վրա՝
Թամարան մեռնել չգիտի:

Комментариев нет:

Отправить комментарий