Общее·количество·просмотров·страницы

четверг, 5 сентября 2013 г.


Առավոտյան ինձ զանգիր,
Խոստանում եմ իբր խանդել
Ու հարցերի տարափ թափել քո գլխին,
Որ շփոխվես ու պատասխան չգտնես:

Միջօրեին ինձ զանգիր,
Որ հարցնեմ,թե որտես ես,
Ով է ընկերը օղուդ
Ու ծխախոտիդ զոհը:

Երեկոյան ինձ զանգիր
Եւ խոստացիր հարբած չլինել,
Որ չանջատես հեռախոսդ բարկացած
Ու տոհմական հայհոյանքներ չնետես:

Երբ գիշեր գա ու հիշես,որ տուն ունես,
Այդ ժամանակ ինձ զանգիր,
Եւ կլռենք,գուցե քնենք՝
Միմյանց շունչը լսելով,մինչ առավոտ ապրելով:

Комментариев нет:

Отправить комментарий