Общее·количество·просмотров·страницы

четверг, 12 сентября 2013 г.


Պառկել ես քո սեւ մահճում,
Չես շնչում այլեւս,
Լալիս են վրադ,
Բռնում ձեռքերդ,
Շոյում այտերդ,
Բայց պետք չէ հիմա:
Սեւ են բոլորը,
Միայն դու սպիտակ,
Կարծես հարսնացու՝
Անշունչ վեհություն,
Նրբագեղ մարմին,
Որ հրկիզելուց
Կափսոսեն անչափ,
Որ այդ այտերդ,
Կակաչ շուրթերդ
Կդառնան փոշի,
Ու ժամանակի խստաշունչ քամին
Կտանի փոշիդ,քեզնից չի մնա
Եւ ոչ մի մասնիկ Երկրի երեսին:
Փոսի ներքեւից վերեւ ես նայում.
Վրադ են նայում քահանան՝խաչով,
Բարեկամներդ,մոտ ընկերներդ,
Հարեւաններդ,որ տուն են շտապում,
Հին ծանոթներդ,գործընկերներդ.
-Հանգչի՜ր խաղաղությամբ,-ասում են,
-Քեզ հիմա բոլորը սիրում են...


Комментариев нет:

Отправить комментарий