Общее·количество·просмотров·страницы

суббота, 19 октября 2013 г.


Ես կպառկեմ թունելի մեջ,
Ու դու առած նոր մեքենադ,
Ամենամեծ արագությամբ
Կսլանաս քաղաքից դուրս:
Կողքիդ նստած ընկերուհիդ,
Կզրուցեք ամեն տեսակ թեմաներից,
Կբանբասեք քո առաջվա հին սերերից:
Ու թունելում դու զայրացած
Կավելացնես այդ անիծյալ մեքենայիդ
Արագությունը հանկարծակի,
Որ էլ ինձից հետք չմնա,
Որ սիրածդ էլ չխանդի...

Комментариев нет:

Отправить комментарий