Общее·количество·просмотров·страницы

понедельник, 31 марта 2014 г.

                             

                                                           Համայն սարդոստայն
Տունը,որտեղ մենք բնակվում էինք,չափազանց փոքր էր և անհարմար:Երկու մահճակալ հազիվ էինք տեղավորել ու մի հեռուստացույց` ձանձրալի երեկոյի տաղտուկը ցրելու համար:
Եթե որոշակի ժամանակ առաջ ինձ հնարավորություն տային իմ կարծիքն ասել սարդերի մասին,ապա այնպիսի հատկանիշներով կբնութագրեի այդ խեղճ արարածներին,որ լսողը կմտածեր,թե խոսքը ինչ-որ արերևույթ հրեշների մասին է,բայց հոգեվորս հրեշներն ավելի սարսափելի են:
Նրանք մեր տան անդամներն էին .մեր ուտելիքից էին ուտում,մեր տանն էին քնում:
Տանը իրերը տեղավորելու օրերին ջանք ու եռանդ չէինք խնայում գարշելիներից ազատվելու համար.ժամերով մանրակրկտորեն սարդոստայններն էինք մաքրում,նրանցից շատերին սպանում էինք,բայց <<սարդ>> տեսակին ոչնչացնելը մարդկությանը տրված չէ:
Անցան օրեր,գուցե ամիսներ,և մենք ընդունեցինք ձեր տեսակն ու ներկայությունը,նահանջեցինք` ձՍարդերը մեզ հանգիստ չէին տալիս.որ կողմ կողմ նայում նայում ես` սարդերն են թագավորում;Մեր փոքրիկ տանը մեզ այլևս ապրելու տեղ չէր մնում,քանզի անիծյալներն ամենուր էին:եր ցեղի կայծակնային բազմացման դեմ փայքարելու անկարողությունից,ձեր վաղեմի տոհմի դեմ տածած ատելությունն ու ձեզ վերացնելու անհագ և կրքոտ ցանկությունը խեղդեցինք մեր մեջ:
Այս իշխող համակարգը ձերն էր,որի իրականացման համար մեր տունն էիք ընտրել,մենք էլ` անկախ մեր` ձեր համակարգի անդամը դառնալու ցանկությանը,ձեր առաջադրանքների կատարողներն ու հենց ձեր թիրախի զոհերն էինք:
Ապրում էինք,սովորում,իսկ այդ ընթացքում դուք ձեր ոստայնն էիք հյուսում,բայց սա սովորական ոստայն չէր:Ոստայնը հրեշավոր ծրագրի գլխավոր թակարդն էր,իսկ մենք` մարդիկ,ձեր ոստայնի համար ճանճեր ու մժեղներ էինք,իսկ <<սարդ>> տեսակի հիմնական նպատակը <<մարդ>> տեսակին իր ոստայնը գցելն է:
Դուք մեր տունն էիք տնօրինում,իսկ այսօր մեր հոգիներն են ձեր ձեռքին,իսկ հոգուն տրված առաջադրանքը մարմինը չի կարող չկատարել:
Մենք` մարդիկ,սկսեցինք սիրել ձեզ,քանզի ձեր ոստայնի մեջ ջերմություն կար,փող,հարստություն,փառք և հռչակ,բայց սրա դիմաց փոխհատուցում էր ձեզ պետք` մեր հոգիներն ու բանականությունը:
Մեծ բան չենք կորցրել,այսօր մեզանից շատերն են առանց հոգու ապրում,մենք էլ բացառություն չենք լինի,որ չսպանվենք,որ համակարգին կուլ չգնանք:
Ապրում ենք ոստայնում` անհոգ,ուրախ,փողերի կույտերի մեջ,ուրիշներին էլ ենք ներքաշում.շուտով ամբողջ մարդկությունը ոստայնում կապրի` անհոգ և երջանիկ,և հոգիների բացակայությունն էլ չի խանգարի:
Մեր տունը <<Երկիր>> անունն էր կրում:

Комментариев нет:

Отправить комментарий